Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման զարգացման համատեքստում նախատեսվում է արդիականացնել ու թարմացնել ավիացիոն պարկը։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը։
Փաքփուրի հայտարարությունը հունվարի 23-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ՝ 2016 թվականի նոյեմբերին, Փաքփուրը հայտարարել էր, որ ստորաբաժանման համար ողջ երկրի տարածքում ստեղծվում են ռազմաբազաներ։
ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը ձևավորվել է 2016 թվականին՝ այաթոլլահ Խամենեիի հրամանով։ 2016-ի ապրիլին նորաստեղծ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել Ռահմանի Ղահռուդին։
ԻՀՊԿ ավիացիոն ստորաբաժանման սպառազինությունում առկա են ԱԹՍ-ներ, «Շահեդ 258» ուղղաթիռներ, որոնք ամերիկյան Bell 206 ուղղաթիռների իրանական՝ արդիականացված-փոփոխված տարբերակն են։
Ավելացնենք նաև, որ հունվարի 22-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ավարտվել է բանակի ցամաքային ավիացիայի ստորաբաժանման և 65-րդ օդադեսանտային բրիգադի համատեղ հնգօրյա զորավարժությունը։
Pingback: ԻՀՊԿ ցամաքային ուժերը քառօրյա վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info