Սիրիայի հարավ-արևելյան Դեր Զոր քաղաքում շարունակվում են կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև մարտերը: Սիրիական բանակը որոշ հատվածներում առաջ է շարժվել, սակայն առայժմ չի կարողանում շրջափակումից ազատել օդանավակայանը և ավիաբազան:
Արաբական Al-Masdar News լրատվակայքը հունվարի 22-ին հայտնել է, որ կառավարական ուժերը շուրջ 400 մ առաջ են շարժվել գերեզմանների շրջանում: Սակայն բազային հասնել չի հաջողվել, իսկ այնտեղ տանող ճանապարհը դեռ իսլամականների տեսադաշտում է:
Սիրիական կառավարական ուժերի գործողություններին զուգընթաց ԻՊ դիրքերին ավիահարվածներ են հասցնում ռուսաստանյան ինքնաթիռները: Մասնավորապես հունվարի 21-ին իսլամականների դիրքերին հարվածել են ՌԴ ԶՈւ 6 միավոր Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչներ:
Ռուսաստանյան ինքնաթիռների ավիահարվածները, համաձայն բելառուսական News Mail կայքի, ուղղված են գրոհայիններին ավիաբազայի և կառավարական ուժերի հոսկողության տակ գտնվող մյուս շրջանի միջև ընկած տարածից հեռացնելուն: Նշում է նաև, որ վերջին շրջանում իսլամիստներն ավելացրել են իրենց հետևակային ստորաբաժանումների քանակը՝ ի հաշիվ Իրաքից բերված զինյալների: Սա ավելի է բարդացնում սիրիական ուժերի խնդիրը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԻՊ զինյալները պաշարել են Դեր Զոր քաղաքի մոտ տեղակայված կառավարական ուժերի ավիաբազան։ Արդյունքում կտրվել է ավիաբազայի և կառավարական ուժերի ցամաքային կապը: Ներկայում Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ են:
Այդ հատվածում կառավարական ուժերը վերահսկում են միայն նահանգի վարչական կենտրոնը և ավիաբազան: Հունվարի 19-20-ին սիրիական բանակն անցել է հակահարձակման: Եթե ահաբեկիչներին հաջողվի վերցնել ավիաբազան, ապա սիրիական ուժերը այլևս չեն կարողանա ինքնաթիռներ ընդունել, ինչը վտանգի տակ կդնի քաղաքի հետագա ճակատագիրը: Սակայն առայժմ կողմերից ոչ մեկն էլ ակնհայտ առավելություն չունի:
Vidéo #EI des combats contre l'armée du régime #Assad au Sud-Ouest de #DeirEzzor. #Syrie pic.twitter.com/9TlyTJ1nX0"
— Muislam Habari (@mwishowausa) January 23, 2017
Pingback: Ռուսաստանը հայտնում է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ գործողությունների մասին | Ռազմ.info