ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ Կառավարության առաջարկը և հանձնարարել ռուս-ղազախական Միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր ստորագրել:
ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է բանակցություններ վարել ղազախական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուն պես կնքել համաձայնագիրը:
Հոկտեմբերին ՌԴ ՊՆ մամուլի քարտուղար Իրինա Կովալչուկը հայտարարել էր, որ մինչև այս տարվա ավարտը պատրաստ կլինի Ռուսաստանի և Ղազախստանի Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման նախագիծը:
Հատկանշական է, որ նմանատիպ համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի և Ռուսաստանի միջև, սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայության հանգամանքը, ստեղծվող համակարգը կունենա Միասնական ՀՕՊ համակարգի կարգավիճակ:
Նշենք, որ ՌԴ-ն արդեն իսկ ունի Միացյալ ՀՕՊ համկարգի համաձայնագիր Բելառուսի հետ: Հեռանկարում Ռուսաստանը մտադիր է Միացյալ ՀՕՊ համակարգի ձևավորման համաձայնագրեր կնքնել նաև Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:
Ուզբեկստանի հետ բարդ բանակցային գործընթացի պատաճառով ավելի վաղ դադարեցվել էին Կենտրոնական Ասիայի Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքերը:
Աղբյուրներ՝ http://armstrade.org/includes/periodics/news/2012/1107/182015565/detail.shtml
http://expert.ru/2012/11/7/kollektivnaya-bezopasnost/