Վրաստանը ռազմական կարիքների համար աջակցություն է ստանալու Թուրքիայից

Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմական ֆինանսական աջակցության մասին պայմանագրի համաձայն՝ թուրքական կողմը ռազմական կարիքների համար Վրաստանին հատկացնելու է 1,5 միլիոն թուրքական լիրա (մոտ 400 հազար դոլլար)։

Թուրքական արտադրության «Էժդեր» ՀՄՄ-ն Վրաստանի ԶՈւ սպառազինությունում։

Թուրքական արտադրության «Էժդեր» ՀՄՄ-ն Վրաստանի ԶՈւ սպառազինությունում։

Ընդ որում, պայմանագրում նշվում է, որ վրացական կողմը անհրաժեշտ ռազմական արտադրանքը պարտադիր պետք է գնի թուրքական տեղական կազմակերպություններից։

Պայմանագրի տեքստը հրապարակվել է հունվարի 5-ին Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական տեղեկատուի կայքում։

Ըստ դրա՝ 1,2 միլիոն լիրան (մոտ 315 հազար դոլլար) հատկացվելու է հենց ռազմական նշանակության արտադրանքի գնմանը։ Արտադրանքի կոնկրետ տեսակները չեն նշվում։ Գումարի մնացած մասը (մոտ 80 հազար դոլլար) հատկացվելու է Մարնեուլիի ռազմական օդանավակայանի արդիականացմանը։

Բացի այդ, պայմանագրում առանձին կետով նշված է, որ վրացական կողմը իրավունք չունի որևէ 3-րդ կողմի փոխանցել թուրքական կողմից ձեռք բերած ծառայություններն ու արտադրանքը։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերի 8-ին։

Նշենք, որ բացի վերոնշյալ պայմանագրից, Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի հետ միասին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ։ 2017-ին Վրաստանում հանդիպելու են 3 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը։

2 responses to “Վրաստանը ռազմական կարիքների համար աջակցություն է ստանալու Թուրքիայից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *