Թուրքիան Սիրիայում ԻՊ դեմ բախումներում տվել է առնվազն 5 սպանված, 9 վիրավոր

Հունվարի 20-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Նախնական տվյալներով թուրքական կողմը տվել է 5 սպանված և 9 վիրավոր:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Բոլոր սպանված զինծառայողները պրոֆեսիոնալ սերժանտներ են: Թուրքական կայքի տվյալներով՝ 2016 թ. օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայում կորցրել է 54 զինծառայող:

Ավելացնենք, որ օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:

Գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ թուրքական զինուժը չի կարողանում ԻՊ-ից գրավել Ալ-Բաբ քաղաքը՝ գործողսությունների ընթացքում տալով տասնյակ սպանվածներ:

3 responses to “Թուրքիան Սիրիայում ԻՊ դեմ բախումներում տվել է առնվազն 5 սպանված, 9 վիրավոր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում ԻՊ դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, կան վիրավորներ | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *