Թուրքիայում մեկնարկել է «Նուսրեթ 2012» զորավարժությունը

Նոյեմբերի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում սկսվել է ամենամյա «Նուսրեթ 2012» զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի ԶՈՒ ստորաբաժանումները և ՆԱՏՕ-ի հակաականային արագ արձագանքման 2-րդ խումբը (Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա): 10-օրյա զորավարժության նպատակը վերջրյա և ստորջրյա օբյեկտների դեմ պայքարի մարտավարական հմտություններ ձեռք բերելն է:

Թուրքիայի կողմից զորավարժութուներին մասնակցելու են M-500 TCG Foça, M-501 TCG Fethiye, M-516 TCG Sığacık ականահավաք նավերը և M-276 TCG Ayvalık ականազերծող նավը: Գերմանիան ներկայացնելու է M-1064 FGS Grömitz, Իտալիան՝ M-5559 ITS Viareggo, Մեծ Բրիտանիան՝ M-111 HMS Blyt, Հունաստանը` M-61 HS Evniki ականազերծող նավերը:

Զորավաժություներին հետևելու են դիտորդներ Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քաթարից, Քուվեյթից, Օմանից և Հարավային Կորեայից:

Հիշեցնենք, որ միաժամանակ Թուրքիայում ընթանում է «Մավի Բալինա-2012» զորավարժությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *