Իրանական ռազմանավերը ստիպված կանգնել են Հարավային Աֆրիկայում վերանորոգման

Իրանական 44-րդ նավատորմիղը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, վերանորոգումների համար կանգ է առել հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում։ Այս մասին հունվարի 19-ին հայտնում է Janes ռազմական հանդեսը։

Պատճառն այն է, որ անսարքությունների վերացման համար վերանորոգումներ է անցնում «Բուշեհր» ռազմանավը, քանի որ հրապարակված արաբանյակային լուսանկարներում երևում է, որ  այն տեղափոխվել է լողացող պլատֆորմի վրա։

Իրանական «Բուշեհր» և «Ալվանդ» նավերը Հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում

Իրանական «Բուշեհր» և «Ալվանդ» նավերը Հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում

Ըստ ռազմական հանդեսի՝ նավերը Դուրբանում են կայանել հունվարի 1-ին, այնինչ նոյեմբերի 21-ին  Իրանի ՌԾՈւ հրամանատար Հաբիբոլահ Սայարին  հայտարարել էր, որ  նավատորմիղը  առաջին անգամ Ատլանտյան օվկիանոսի ջրեր է մուտք գործել և կայանել Դուրբանում։

Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը իրանական քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից ապահովելու համար 2016թ. հոկտեմբերի 5-ին  ուղևորվել էր Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահության:

Արդեն հոկտեմբերի 17-ին նավատորմիղը Ադենի ծովածոցում հետ էր մղել իրանական առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումը:

Իրանական ռազմանավերը Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում  հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:

One response to “Իրանական ռազմանավերը ստիպված կանգնել են Հարավային Աֆրիկայում վերանորոգման

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *