Ավտովթարում մահացել է Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետը

Հունվարի 18-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնում ավտովթարի հետևանքով մահացել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Զարիֆ Բոբոկալոնովը։  Այս մասին հայտնում է Տաջիկստանի պետական լրատվական գործակալությունը։

Գեներալ Բոբոկալոնովն այդ պաշտոնում նշանակվել էր ուղիղ 3 տարի առաջ՝ 2014 թ․ հունվարի 18-ին։ Նախնական տվյալներով Բոբոկալոնովը սրտի անբավարարվածության հետևանքով կորցրել է մեքենայի ղեկավարումը և բախվել հանդիպակաց ընթացող այլ մեքենայի, ինչի արդյունքում էլ մահացել է։

Ավելացնենք, որ Տաջիկստանը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անդամ երկիր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *