2017 թ. ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կմասնակցի 10-ից ավելի միջազգային զորավարժության

2017 թվականին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում նախատեսվում է անցկացնել ավելի քան 10 միջազգային զորավարժություն, ինչը երկու անգամ ավել է նախորդ տարիներին անցկացված զորավարժությունների քանակից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Վարժանքներն անցկացվելու են ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Մասնավորապես կովկասյան տարածաշրջանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017»  և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2017»  զորավարժությունները։

ՀՌՇ տարածքում նախատեսվում է անցկացնել նաև «Ընկերություն-2017»  ռուս-պակիստանյան համատեղ երկրորդ զորավարժությունը։

Ընթացիկ տարում Հարավային ռազմական շրջանի վարժանքներին ներգրավվելու են նաև սևծովյան նավատորմի նավեր։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *