Նախորդ շաբաթ Հնդկաստանն ու Ռուսաստանը Հնդկաստանի ԶՈՒ-երին ռուսական «Ինվար» և «Կոնկուրս» տիպի կառավարվող հրթիռների մատակարարման երկու պայմանագիր է կնքել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հնդկաստանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը:
Պայմանագրերը կնքվել են Հնդկաստանի կառավարության Անվտանգության հարցերով կոմիտեի որոշման համապատասխան: Գործարքի արժեքն ու մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները, հղում կատարելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին, հայտնել էին, որ Հնդկաստանի ցամաքային ուժերը մտադիր են Տ-90 տանկերի համար «Ինվար» տիպի 25 հազար կառավարելի հրթիռ ձեռք բերել, որոնցից 10 հազարը հնդկական կողմը կգնի Ռուսաստանից, իսկ 15 հազարը ռուսական լիցենզիայով կարտադրվի Հնդկաստանում:
Բացի այդ հնդկական կողմը մտադիր է ձեռք բերել նաև ռուսական արտադրության «Կոնկորս-Մ» տիպի 10 հազար հակատանկային կառավարելի հրթիռ: Տեղական մամուլի համաձայն՝ գործարքի արժեքը 240 մլն դոլար է:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121106/909666335.html