Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան երեկ Ադրբեջանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել:
Աղբյուր՝ http://defacto.am/34005.html