102-րդ ռազմաբազայի ՌԷՊ ստորաբաժանումները զորավարժություն են անում

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների դաշտային հավաքներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է  ՊՆ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ռադիէլեկտրոնային պայքարի Ռ-330 ԲՄՎ կայան

ՌԴ ԶՈւ ռադիէլեկտրոնային պայքարի Ռ-330 ԲՄՎ կայան

Վարժանքների ընթացքում կիրառվել են «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներ և Ռ-330 ԲՄՎ կայաններ: Վարժանքները տևելու են երկու շաբաթ: Վարժանքների ավարտին զինծառայողները փորձելու են խափանումներ մտցնել պայմանական հակառակորդի կապի համակարգում:

Նշենք, որ նախորդ տարի այս ժամանակ՝ 2016-ի հունվարին, 102-րդ ռազմաբազայում անցկացվում էին մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ներգրավված էին Գյումրիի և Երևանի՝ ռազմաբազայի կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *