Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի «Մեզզե» ռազմական օդանավակայանի տարածքը

Հունվարի 13-ի կիսգիշերին Իսրայել ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող «Մեզզե» ռազմական օդանավակայանի տարածքը: Բռնկվել է հրդեհ: Այս մասին հայտնում է Սիրիայի կառավարական SANA գործակալությունը՝ հղում անելով սեփական ռազմական աղբյուրներին:

Տուժածների մասին հստակ տեղեկություն չկա, սակայն լրատվամիջոցները հայտնում են վիրավորների և սպանվածներիի մասին:

Իսրայելի ռազմաօդային ուժերը «Մեզզեն» հրթիռակոծվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Տիբերիաս լճի շրջանից:

Ոչնչացվել է զինամթերքի պահեստ, ինչն էլ առաջացրել է հրդեհ, հայտնում է արաբական Al-Masdar News լրատվակայքը:

Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը Իսրայելի զինված ուժերին մեղադրել է ահաբեկիչներին սատարելու մեջ և զգուշացրել, որ պայքարելու են ահաբեկիչների դեմ մինչև վերջ՝ հաշվի չառնելով ահաբեկիչներին սատարող ուժերին:

Իսրայելը դեռևս չի մենաբանել տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *