Թուրքիայի զինուժին է հանձնվել տեղական «Մեհմեթչիք-2» ավտոմատների առաջին խմբաքանակը

Հունվարի 11-ին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ տեղական արտադրության MPT-76 ավտոմատը փորձարկելիս

Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ տեղական արտադրության MPT-76 ավտոմատը փորձարկելիս

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և ավտոմատը փորձարկել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը:

Մինչ այս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ 2015-ի դեկտեմբերի 15-ին ստորագրել էր Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր:

Իսկ դեռևս 2015-ի հունվարին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:

Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ինքնաձիգի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով:

MPT-76 ինքնաձիգ
Տրամաչափը` 7.62 մմ
Երկարությունը` 920 մմ
Զանգվածը` 4,1 կգ
Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։

One response to “Թուրքիայի զինուժին է հանձնվել տեղական «Մեհմեթչիք-2» ավտոմատների առաջին խմբաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *