Ռազմաշաբաթ. Հայաստան. 8 – 14 հունվարի, 2017

Կառավարության որոշմամբ 2017-ին ՀՀ ՊՆ գերակա խնդիրն է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը • Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին • ՊԲ միավորումներում ամփոփել են 2016թ. աշխատանքները • Մեկնարկել է ՀՀ ԶՈւ 2017 թ․ձմեռային զորակոչը • Պաշտպանության բանակում մեկնարկել են պահեստազորայինների հավաքներ • Ամփոփվել են ՀՀ ՊՆ իրավաբանների կատարած աշխատանքները • Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ • Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները • 102-րդ ռազմաբազայի ՌԷՊ ստորաբաժանումները զորավարժություն են անում

Արդյունքների ամփոփում Պաշտպանության բանակում • Նորակոչիկը վիճակահանությամբ որոշում է իր զորամասը․ Նկարը՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության • ՀՀ ՊՆ իրավաբանների հավաքը

Արդյունքների ամփոփում Պաշտպանության բանակում • Նորակոչիկը վիճակահանությամբ որոշում է իր զորամասը․ Նկարը՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության • ՀՀ ՊՆ իրավաբանների հավաքը

• Հունվարի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատվել է «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» որոշումը, որում ՀՀ ՊՆ մասով որպես գերակա խնդիր է սահմանվել «Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը»: Սահմանվել են նաև այդ խնդրի լուծման քայլերը և դրանց կատարման ժամկետները:

• Ռազմինֆոն ամփոփել է 2016-ին Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները: 2016 թվականին ընդունվեցին Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը կարգավորող որոշումներ, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի «ռազմարդյունաբերական գծով» տեղակալ, անցկացվեց առաջին ռազմարդյունաբերական ցուցահանդեսը:

• Հունվարի 11-ին և 12-ին Պաշտպանության բանակի հարավային ու հյուսիսային ուղղություններում գործող միավորումներում ամփոփվել են 2016 թվականի արդյունքները:

• Հունվարի 8-ին մեկնարկել է ՀՀ ԶՈւ 2017 թ. ձմեռային զորակոչը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ զորակոչիկների զինծառայության վայրն ընտրվել է վիճակահանությամբ, սակայն արդեն նորացված կարգով․ համազգեստները բաժանվել են տեղում:

ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացնում են զորակոչիկների՝ զորամասն ընտրելու վիճակահանության կարգը

ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացնում են զորակոչիկների՝ զորամասն ընտրելու վիճակահանության կարգը (արխիվ)

• Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:

• Հունվարի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաք, որի ընթացքում ամփոփվել են 2016 թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

• Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

• Հունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

• Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները:

ՌԴ ԶՈւ ռադիէլեկտրոնային պայքարի Ռ-330 ԲՄՎ կայան

ՌԴ ԶՈւ ռադիէլեկտրոնային պայքարի Ռ-330 ԲՄՎ կայան

• Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների դաշտային հավաքներ:

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *