Սերգեյ Շոյգուն կարող է դառնալ նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ

ԱՊՀ պաշտպանության նախարարների Խորհրդի նախագահը կընտրվի 2012 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Խորհրդի հերթական նիստի ժամանակ: Այդ մասին հայտնել է Խորհրդի քարտուղարության մամուլի քարտուղար Միխաիլ Սեվաստյանովը:

Ըստ Սեվաստյանովի՝ շատ հնարավոր է, որ այդ պաշտոնում կրկին կընտրվի ՌԴ պաշտպանության նախարարը:

Մինչ այդ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ՌԴ նախկին պաշտնախ Անատոլի Սերդյուկովը, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 6-ին ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնից:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը, որը , ձևավորվել է 1992 թվականի փետրվարի 14-ին, ռազմական քաղաքականության և բանակաշինության հարցերով՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի բարձրագույն կոլեգիալ մարմինն է: Խորհուրդի նպատակը ԱՊՀ անդամ-պետությունների ազգային ԶՈՒ-երի կառուցման ընթացքի համակարգումը և այդ ուժերի միջև բազմակողմ համագործակցության ապահովումն է:
Աղբյուր՝ http://ria.ru/politics/20121106/909752169.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *