Դաղստանում զինյալների հանցակիցներ են ձերբակալվել

Դաղստանի Խասավյուրտի շրջանում ոստիկանները երեկ ձերբակալել են մեկ շաբաթ առաջ վնասազերծված զինյալների երեք հանցակիցների: Այդ մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սննդամթերքով, կացարանով և տրասպորտային միջոցներով են ապահովել «Խասավյուրտյան խմբավորման» ակտիվ անդամներից Միքաիլ Ակավովին (1991) և Ալի Հաջիևին (1992), ովքեր սպանվել են հոկտեմբերի 28-ին Խասավյուրտում հատուկ գործողության ժամանակ:
Աղբյուր՝ http://ria.ru/incidents/20121106/909630147.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *