Սիրիայում վիրավորված ևս մեկ թուրք զինծառայող է մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 19-ին Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վիրավորված պայմանագրային զինծառայող Մեհմեթ Ունալը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական կողմը չի նշում, թե կոնկրետ որ «ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում է զինծառայողը վիրավորվել»: Նշենք, թուրքական զինուժը Սիրիայի տարածքում մարտեր է մղում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ՝ «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դեմ, որը ևս Թուրքիայում համարվում է «ահաբեկչական կառույց»:

Սակայն վերջին շրջանում թուրքական զինուժը հատկապես ուժեղ բախումների մեջ է «Իսլամական պետության» հետ՝ Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում: Վերջինիս գրավումը Թուրքայի համար մի շարք կողմերից է կարևոր, այդ թվում՝ նաև քրդական երկու ինքնավար շրջանների միացումը թույլ չտալու, Սիրիայի հյուսիսում ամրապնդվելու համար:

Իրադրությունը Սիրիայում 2016 թ․ դեկտեմբերին

Իրադրությունը Սիրիայում 2016 թ․ դեկտեմբերին

Մասնավորապես այս կետերը դեկտեմբերի 24-ի իր ելույթում առանձնացրել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Անդրադառնալով ԻՊ դեմ բախումներում թուրքական զինուժի կորուստներին՝ նշենք, որ մասնավորապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանք կտրուկ աճել են: Միայն դեկտեմբերի 21-ի բախումների հետևանքով թուրքական կողմը հայտնել է 16 սպանված զինծառայողի մասին։

One response to “Սիրիայում վիրավորված ևս մեկ թուրք զինծառայող է մահացել

  1. Pingback: Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *