Հնդկաստանը մտադիր է ստեղծել զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական սեփական համակարգ

Հնդկաստանի կառավարությունը  «Պատրաստիր Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում կարգադրել է ուսումնասիրել Տ-90ՄՍ տանկերի  համար երկրում սեփական ակտիվ պաշտպանական համակարգ ստեղծելու հնարավորությունները։ Աշխատանքները կարող են տարվել նաև արտասահմանյան ընկերությունների օգնությամբ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու ճանապարհով։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հնդկական NDTV հեռուստաալիքին։

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Նոյեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Ռուսաստանից շուրջ 2մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 464 միավոր  Տ-90 ՄՍ տանկեր գնելու մասին պայմանագիրը։ Երկիրը  մտադիր էր նաև այդ տանկերի համար գնել ակտիվ պաշտպանական համակարգեր՝ դիտարկելով համակարգերի գնման  2 հնարավոր տարբերակ՝ ռուսաստանյան «Արենան» և իսրայելական Trophy-ն, սակայն սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ռուսաստանյան տարբերակը բացառվեց։

Արդյունքում, չունենալով հնարավորություն ավելի հարմար առաջարկով հանդես եկող մատակարար ընտրելու, Հնդկաստանը հոկտեմբերին որոշեց չգնել ակտիվ պաշտպանական համակարգեր, քանի որ մեկ տանկի համար նախատեսված համակարգը կարող էր արժենալ 300 հզր ԱՄՆ դոլար։

Ավելի էժան տարբերակով տանկերն արդիականացնելու համար էլ Հնդկաստանը ներկայում մտադիր է ստեղծել սեփական ակտիվ պաշտպանության համակար:

Երկիրն իր սպառազինությունում ներկայում ունի 850 միավոր Տ-90 տանկ և մինչև 2020 թվականը նախատեսում է դրանց թիվը ավելացնել ևս 800֊ով։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *