Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը

Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին:

Զեկույցը կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան «զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu):

Սակայն նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Ավելացնենք, որ 2016-ի սեպտեմբերին Razm.info-ն համեմատել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

2 responses to “Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել KoryunՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *