Վթարի հետևանքով տուժած զինծառայողներն ապաքինվում են

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են: Վիրավոր 15 զինծառայողներից երկուսը՝ կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *