ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ

Ասյօր՝ դեկտեմբերի 21-ին, Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական ճեպազրույցը, որին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականները, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչներ:  Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի կայքը:

Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել:

Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել:

Բրիֆինգը վարել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, մարզպետի տեղակալը նշել է, որ վերջին բրիֆինգից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ վիճակ է, թեև գրանցվել են նաև դեպքեր, երբ հայկական բնակավայրերի վրա ադրբեջանական կողմից կրակ են բացել:

Այնուհետև ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Ղազախի ուղղությամբ ԵԱՀԿ մշտադիտարկումն ավարտվել է առանց միջադեպերի:

One response to “ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *