Արցախում սկսվել են «Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարանի» [հնարավոր է՝ Մադաթովի անվ. սուվորովյան ուսումնարանի, Razm.info] կառուցման աշխատանքները: Ուսումնարանը, որը կառուցվելու է Գանձասարի հարևանությամբ, ներառված է Արցախում անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնում է «Ղարաբաղի Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարան» նախագծի իրականացման հանձնախումբը:
Ծրագրի համակարգումն իրականացնելու է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարանը բաղկացած է լինելու ռազմական, կենցաղային մասնաշենքերից, համալրված է լինելու արդի տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, ինչպես նաև սպորտային հարթակներով ու դաշտերով:
Նախագիծը ֆինանսավորում է ծագումով Վանք գյուղի բնակիչ Լևոն Հայրապետյանը: Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունները տրամադրվելու են աշխատանքներին զուգահեռ:
Սկզբնաղբյուր. [Արցախում ռազմական ուսումնարան կկառուցվի (լուսանկարներ, տեսանյութ)]