Ռուսաստանն ու Հնդկաստանը սկսել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժության ակտիվ փուլը

Դեկտեմբերի 19-21-ին Հնդկական օվկիանոսի Բենգալյան նեղուցի ջրերում անցկացվում է ռուս-հնդկական «Ինդրա նևի-2016» զորավարժության ակտիվ փուլը: Դեկտեմբերի 19-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը և ծովային տանկեր «Բորիս Բուտովան» դուրս են եկել նեղուցի տարածք՝ վարժանքներին մասնակցելու համար:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Ինդրա նևի-2016» զորավարժությանը ներգրավված ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը

«Ինդրա նևի-2016» զորավարժությանը ներգրավված ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը

ՌԴ և Հնդկաստանի ռազմանավերի անձնակազմերը անցկացնելու են կապի, պայմանական հակառակորդի օդային հարձակման կասեցման, մարտավարական խմբերով նավերի խուսանավման, ծովային և օդային թիրախները հրետանային կրակով չեզոքացնելու, հականավային պաշտպանության և ընթացքից լրալցավորման վարժանքներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-19-ին կողմերը անցկացրել են զորավարժության պլանավորման փուլը:

Նշենք, որ 2003-ից անցկացվող «Ինդրա» զորավարժությունը բաղկացած է մի քանի փուլերից: Բացի այդ, այն ունի ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ու օդային տարբերակներ։

Ցամաքային փուլն այս տարի անցկացվել է 22-ից սեպտեմբերի 1-ը՝ ռուսաստանյան Պրիմորսկի երկրամասի «Սերգեևսկի» զորավարժարանում:

One response to “Ռուսաստանն ու Հնդկաստանը սկսել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժության ակտիվ փուլը

  1. Pingback: Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *