Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբի շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Գազիանթեփ և Քիլիս նահանգի հիվանդանոցներ:

Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայի զինուժը Սիրիայում «շարքից հանել է» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 զինյալի: Բացի այդ Թուրքիայի օդուժի հարվածների արդյուքնում ոչնչացվել է ԻՊ 208 թիրախ:

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի զինուժի 9 զինծառայող:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Սիրիայում վիրավորվել է ևս 3 զինծառայող: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-8-ը Սիրիայում սպանվել է ևս 1 զինծաառայող, ևս 11-ը վիրավորվել է(1, 2):

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել

  1. Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիային ԶՈւ 4 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *