Թուրքիայում 14 զինծառայող է սպանվել պայթյունի հետևանքով

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող, ևս 48-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016

Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ պայթյունը եղել է Կայսերի նահանգի Թալաս գավառում` Էրջիյես համալսարանի մոտակայքում:

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով հնարավոր է վիրավորված լինեն նաև քաղաքացիական անձինք, այս մասին սակայն դեռևս տեղեկություններ հայտնի չեն:

Պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է նախարարներին և նրանցից տեղեկություն է ստացել պայթյունի վերաբերյալ, միևնույն ժամանակ նախագահ Էրդողանը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին՝ պայթյունի մասին մանրամասներ իմանալու համար:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 10-ի երեկոյան, Ստամբուլի Բաշիքթաշ շրջանում 2 պայթյուն է եղել Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի գտնվելու վայրում, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 40 մարդ, որից 33-ը ոստիկան: Պայթյունների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Քրդստանի ազատության բազեներ» խումբը:

3 responses to “Թուրքիայում 14 զինծառայող է սպանվել պայթյունի հետևանքով

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի զինուժը մեկ օրում ունեցել է 3 զինծառայողի կորուստ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *