Արցախում թշնամին կրակել է 82 մմ ականանետով • Զոհված, վիրավորված զինծառայողների ապահովագրման օրենքն ընդունվել է ԱԺ-ում • Սկսվել է ՏՏ մասնագետների, բժշկական կազմի սպաների զորակոչ • ՀՀ զինված ուժերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ • ՀՀ նախագահը մասնակցել է Արցախի ՊԲ զինծառայողների պարգևատրման արարողությանը • Ռուսաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը • ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին • 2017-ին հայկական բանակի զինծառայողների համար կկառուցվի 10-ից ավելի բնակելի շենք • Հայաստանը միացել է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին • ՀԱՊԿ նոր քարտուղարի թեկնածությունը կքննարկվի դեկտեմբերի 26-ին • Հայաստանը փորձում է տարանցիկ ուղի դառնալ Իրանի համար • 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների դաշտային հավաք • Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները գիշերային ժամերին վարժանքներ են անում

1-ին բանակային զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ • Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր • Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ Մի-8 ուղղաթիռ
• Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում հակառակորդը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ):
• Դեկտեմբերի 12-ին Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ զինծառայողների ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամին հազար դրամ վճարելու պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող: ԱԺ-ում նախագիծն ընդունվել է 2-րդ և 3-րդ ընթերցումներով:
• ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները:
• Դեկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը:
• ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի բոլոր զորամասերում անցկացվում են ստուգումներ՝ ամփոփելով իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
• Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊԲ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը:
• Դեկտեմբերի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
• Դեկտեմբերի 13-ին Հայաստան ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին, ում հետ քննարկել է նաև անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր:
• Զինծառայողներին բնակարանով ապահովելու համար 2017 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 10-ից ավելի բնակելի շենք կառուցել Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Վայքում, Ստեփանակերտում, Քարվաճառում և այլ բնակավայրերում:
• Հայաստանը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագիրը։
• Ադրբեջանական կողմը հայտարարում է մինչև Իրանի սահման երկաթուղային հատվածի կառուցման ավարտի մասին: Հայկական կողմն իր հերթին հայտնել էր, որ նոյեմբերին Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան բեռնափոխադրում է իրականացվել: Իրանի համար տարանցիկ ուղի դառնալու հայկական և ադրբեջանական ծրագրերի մասին Ռազմինֆոն զրույցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
• Դեկտեմբերի վերջին նախատեսվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացնել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպումը, որի ժամանակ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
• Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում մեկնարկել է հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 100 դիպուկահարների դաշտային հավաք:
• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների օդաչուները սկսել են գիշերային ժամերի երկշաբաթյա թռիչքներ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info