Սեյրան Օհանյանը հանդիպել է Եվրախորհրդի կազմակերպած դասընթացների մասնակիցների հետ

Նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին և բանակի ձեռքբերումներին:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին և հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատև ու քրտնաջան աշխատանք իրականացնել:

Քաղաքական դասընթացների դպրոցները, որոնց նպատակն է նպաստել ԵՄ հարևանների եվրոինտեգրման գործընթացներին, կազմակերպվում են Եվրոպայի խորհրդի կողմից և գործում են Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ որոշ քաղաքաներում, այդ թվում՝ Բաքվում և Թբիլիսիում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *