Ադրբեջանի ԶՈՒ սերժանտ է զոհվել

Այսօր առավոտյան Ադրբեջանի Բարդա շրջկենտրոնում ավտովթարի պատճառով զոհվել է ադրբեջանական բանակի սերժանտ Բաբեկ Աբդուլաևը։ Եվլախի կողմ գնացող ԶԻԼ մակնիշի բեռնատարը բախվել է ՎԱԶ 2105 ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Աբդուլաևը մահացել է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Salamnews լրատվական կայքը։

Razm.info — Նշենք, որ նախկինում դեպք է արձանագրվել, երբ իբր ավտովթարում զոհված ադրբեջանական զինծառայողի անունը հետագայում հայտնվել է մարտական մեդալներով հետմահու պարգևատրվածների ցուցակում։ Հաշվի առնելով, որ Բարդան հայ-ադրբեջանական շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու, չի բացառվում, որ այս անգամ էլ գործ ունենք որպես ոչ մարտական կորուստ ներկայացվող մարտական կորստի դեպքի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *