ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում Աբխազիայում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումները կրակի կառավարման վարժանքների ընթացքում հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին մասնակցել է 500 զինծառայող, ներգրավվել է շուրջ 100 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում Ս-300, Օսա-ԱԿՄ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ։

Մասնակից զինծառայողների շուրջ 50 տոկոսը երիտասարդ մասնագետներ են, որոնք, ավարտելով ՀՕՊ զորքերի ուսումնական կենտրոններ, բազա են ժամանել 2016-ի նոյեմբերին։

Վարժանքները սկսել են տագնապով վեր կացով, ինչից հետո զինծառայողները հանդերձավորվել, զինտեխնիկան բերել են մարտական դրության։ Այնուհետև մշակվել են պայմանական հակառակորդի թիրախների հետախուզման, ուղեկցման և հրթիռների էլեկտրոնային արձակմամբ դրանց պայմանական ոչնչացման հարցեր։

Պայմանական հակառակորդի ինքնաթիռների փոխարեն օգտագործվել են 2 կմ բարձրության վրա միջինը 200 կմ/ժամ արագությամբ թռչող ԱԹՍ-ներ։

One response to “ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում Աբխազիայում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *