2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար

Դեկտեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը:

Բյուջեից առավել շատ գումար է հատկացվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):

Ստորև աղյուսակում ներկայացված են բյուջեով առանձին կառույցներին տրամադրվող գումարները 2014-2017 թվականների համար (մլն դոլարով):

Կառույց 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ.
ԶՈւ ԳՇ  452  582  636  937
 ԻՀՊԿ 3436  5408  4539 6902
 Բանակ  1585  1647  1894  2411
 Բասիջ 194  274  332  358

Հայաստանի և հարևան մյուս երկրների ռազմական բյուջեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

One response to “2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *