Բժշկական կազմի սպաների զորակոչն ու զորացրումը կանցկացվեն դեկտեմբերին

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր, որն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության վարժանք

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության վարժանք

Հրամանագրում ասվում է.

1. 2016 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. 2016 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *