Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի

Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում սպանվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի, Պանկիսի կիրճի բնակիչ, 20-ամյա Ռամզան Բաղակաշվիլին: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է վրաստանյան «Կվիրիս պալիտրա» թերթը: 

Վրաստանի 20-ամյա քաղաքացի Ռամզան Բագակաշվիլին:

Վրաստանի 20-ամյա քաղաքացի Ռամզան Բագակաշվիլին:

Սիրիայում Բաղակաշվիլին կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում: Նա Սիրիա է տեղափոխվել 2015-ին, նրա հետ միասին եղել է նաև դեռևս անչափահաս Մուսլիմ Քութանաշվիլին, որի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Նշենք, որ 2015-ի հունիսին, երբ Բաղակաշվիլին և Քութանաշվիլին գնացել են Սիրիա, Վրաստանի ՆԳՆ զորքերը Պանկիսի կիրճում հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել և ԻՊ-ին անդամակցելու համար դատապարտվել է 4 մարդ, այդ թվում նաև Այուբ Բորչաշվլիին, ով համարվում է Պանկիսի կիրճում ԻՊ-ի գործակալը: Պանիկիսի կիրճը հիմնականում բնակեցված է մուսուլման կիստերով:

Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում սպանվել է Վրաստանի արդեն 23 քաղաքացի: «Իսլամական Պետության» շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիների քանակի մասին կոնկրետ տեղեկություններ հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *