Մեծ Բրիտանիան Աֆղանստանում 11 հատ «Հերմես-450» ԱԹՍ է կորցրել

2007 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան Աֆղանստանում «Հերմես-450» տիպի 11 ԱԹՍ է կորցրել: Կորուստները հիմնականում պայմանավորված են ԱԹՍ-ների ցամաքային օպերատորների ոչ բավարար պատրաստությամբ և Աֆղանստանի կլիմայական բարդ պայմաններով: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը:

Ինչպես նշում են ռազմական փորձագետները, ամերիկյան բանակը ևս Աֆղանստանի բարձր ջերմաստիճանի, աշխարհագրական դիրքի պատճառով մեծ թվով «Շեդոու» (RQ-7B Shadow) տիպի ԱԹՍ-ներ է կորցրել:

Իսրայելական արտադրության «Հերմես-450» ԱԹՍ-ներն օգտագործվում են Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի հրետանային ուժերի կողմից:

Զինված ուժերի մարտավարական պահանջները բավարարելու նպատակով Բրիտանիայի ՊՆ-ն գնել է «Հերմես-450» ԱԹՍ-ներ: Նախատեսվում է, որ վերջիններս կփոխարինվեն «Էլբիտ» և «Թալես» ընկերությունների կողմից «Հերմես-450-ի» հենքի վրա արտադրվող «Ուոթչքիփեր» (WK 450 Watchkeeper) ԱԹՍ-ներով: Սակայն 2010 թվականին այդ փոփոխությունը չիրականացվեց, և առայժմ հայտնի չէ, թե արդյոք 2014-ին դրանք կլինեն Աֆղանստանում:
Ընդհանուր առմամբ՝ Մեծ Բրիտանիայն նախատեսում է գնել 54 «Ուոթչքիփեր» տեսակի ԱԹՍ:
Աղբյուր՝ http://armstass.su/?page=article&aid=112069&cid=25

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *