Դեկտեմբերի 12-ին Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ համատեղ կիբերանվտանգության ուսումնական կենտրոնի աջակցությամբ կայացել է Էստոնիայի պաշտպանության նախարարության և Վրաստանի ՊՆ կիբեր անվտանգության բյուրոյի կազմակերպած Cyber Range կիբերզորավարժությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորավարժությանը մասնակցել են Վրաստանի ՊՆ կիբերանվտանգության բյուրոյի և Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կապի կենտրոնի ներկայացուցիչներ։
Cyber Range-ը ՆԱՏՕ-ի ամենամյա խոշորամասշտաբ Locked Shields զորավարժության նախապատրաստական փուլն է։ Վարժանքների սցենարը առավելագույնը մոտեցված է եղել իրականին։
Cyber Range զորավարժության նպատակն էր կիբերհարձակումների ժամանակ գերատեսչությունների միջև գործողությունների ներդաշնակվածության բարելավվումը։