Հայաստանը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման և արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը։
Փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:
Նշենք, որ դեռևս 2014-ին փետրվարի 13-ին կայացած Հայաստանի կառավարության նիստի ժամանակ համաձայնություն էր տրվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info