Նոր միջադեպ Օկինավայում

Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը հայտնում է, որ Օկինավա քաղաքում 24-ամյա ԱՄՆ հարբած զինծառայողը մտել է բնակչի տուն, բռունցքով հարվածել 13-ամյա տղային, ջարդել հեռուստացույցը, ապա ցատկել 3-րդ հարկի լուսամուտից: Նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ճապոնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԱՄՆ երկու զինծառայող ձերբակալվել էին ճապոնուհու բռնաբարության մեղադրանքով: Դեպքից հետո ԱՄՆ զինված ուժերը 23:00-ից մինչև 05:00 պարետային ժամ էին հաստատել Ճապոնիայում տեղակայված բոլոր 52.000 զինծառայողների վրա: Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբան հայտնել է, որ Ճապոնիայի ԱՄՆ դեսպան Ջոն Ռուսին պաշտոնական բողոք է ներկայացվել:

Պաշտպանության նախարար Սատոշի Մորիմոտոն լրագրողներին ասել է, որ «Սա աններել է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *