Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ՊԲ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը
Դեկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքի պաշտպանական դիրքեր:
Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո նրանց ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: ՀՀ նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:
Նախագահները ներկա են գտնվել նաև Արցախի պաշտպանական մեկ այլ շրջանում հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացման արարողությանը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info