Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բաշիքթաշ շրջանում 2 պայթյուն է եղել Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի գտնվելու վայրում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունների հետևանքով սպանվել է 38 մարդ, որից 30 ոստիկան, 7-ը՝ քաղաքացիական անձ, մեկի ինքնությունը դեռ չի պարզվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ շուրջ 166 մարդ էլ վիրավորվել է:
Նա նաև հայտնել է, որ առաջին պայթյուն եղել է Բեշիքթաշի «Վոդոֆոն Արենա» ստադիոնի մոտ՝ պայթուցիկներով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով, իսկ 2 դեպքում «Մաչկա» այգու մոտակայքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Նախնական տվյալներով դեպքի առթիվ ձերբակալվել է 10 մարդ:
Pingback: Թուրքիայում 13 զինծառայող է սպանվել պայթյունի հետևանքով | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը մեկ օրում ունեցել է 3 զինծառայողի կորուստ | Ռազմ.info