Չեչնիայի իշխանությունները մտադիր են կրճատել հանրապետությունում առկա անցակետերի քանակը՝ 28-ի փոխարեն թողնելով 11-ը, իսկ 17 անցակետ տեղակայել Դաղստանի տարածքում: Այդ մասին այսօր հայտնել է Չեչնիայի կառավարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն արդեն դժգոհել էր հանրապետության անցակետերի քանակի վերաբերյալ. հունիսին Թվիթերի իր էջում նա գրել էր, որ անհրաժեշտ է ապամոնտաժել «Կովկաս» մայրուղու անցակետերը, քանի որ դրանք խանգարում են քաղաքացիների տեղաշարժին:
Երեկ երեկոյան Կադիրովի և Չեչնիայի Տնտեսական ու հանրային անվտանգության խորհրդի ղեկավար Աբդուրախման Ալիմխանովի հանդիպման ժամանակ վերջինս նույնպես խոսել է անցակետերի կրճատման մասին:
Աղբյուր՝ http://ria.ru/forces/20121102/908932628.html