Կաբարդինո-Բալկարիայում դադարեցվել է ոստիկանի սպանությունից հետո հայտարարված «հակաահաբեկչական ռեժիմը»

Ինչպես տեղեկացնում են ԿԲՀ օպերատիվ շտաբից, հանրապետության Բաքսանի շրջանում երեկ ոստիկանի սպանությունից հետո ժամը 21:30-ից մտցված հակաահաբեկչական ռեժիմն այսօր ժամը 16:00-ից դադարեցվել է:

Նոյեմբերի 1-ին անհայտ անձինք Բաքսանի Կատխանով փողոցի տեխսպասարկման կայանի մոտ կրակել են ոստիկանության օպերլիազոր 24-ամյա լեյտենանտ Մուհամեդ Չեչենովի ուղղությամբ: Վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Հարձակումն իրականացրած անհայտ անձինք, ովքեր նախնական տվյալներով կրակել են 7,62 և 9 մմ տրամաչափի զենքերից, դիմել են փախուստի:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121102/908929992.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *