Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն

Ռուսաստանի ԶՈւ` Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի Սու-25ՍՄ գրոհիչները տեղափոխվել են Տաջիկստան` Ռուսաստան-Տաջիկստան համատեղ հակաահաբեկչական զորավարժությանը ներգրավվելու համար:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվակայքը՝ փոխանցելով ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռաշչուպկինի հայտարարությունը:

Ինքնաթիռները համալրել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից շուրջ 30 կմ հեռավորության վրա տեղակայված «Այնի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:

Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի ուղղաթիռները, գրոհիչ ավիացիան ապահովել են Ռուսաստանի և Տաջիկստանի վաշտային մարտավարական խմբերի, հատուկ նշանակության ուժերի անվտանգությունը, քողարկել են զորքերի տեղաբաշխումները:

Զորավարժության հիմնական նպատակը պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների, վերջիններիս բազաների, պահեստների և այլ կառույցների ոչնչացումն է` համատեղ գործողությունների արդյունքում: Ավարտին գրոհիչները կվերադառնան Ղրղզստանի ավիաբազա:

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Հիշեցնենք, որ նմանատիպ զորավարժություն Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերն անցկացրել են 2016 թ. մարտին՝ կրկին Տաջիկստանի տարածքում:

Հավելենք, որ 2016-ի փետրվարին ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբ:

One response to “Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *