Ռուսաստանը և Պակիստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Դեկտեմբերի 8-ին Սև ծովում համատեղ վարժանքներ են անցկացրել Ռուսաստանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը: Պակիստանյան կողմից վարժանքներին ներգրավվել է «Ալամգիր» ֆրեգատը: Ռուսաստանը ներգրավել է Նովորոսիյսկում տեղակայված ՌԾՈւ բազան, մեկ ականազերծով և մեկ պարեկանավ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Առաջին փուլում ՌԴ ԶՈւ «Միներալնիե ոդի» ականազերծող նավը ջրային տարածքը մաքրել է պայմանական ականներից և ճանապարհ հարթել Պակիստանի ԶՈւ ֆրեգատի և Սևծովյան նավատորմի «Պատլիվի» պարեկանավի համար:

Մարտական պատրաստության զորավարժարանում երկու երկրների նավաստիները անցկացրել են կապի, համատեղ խուսանավման, որոնողափրկարարական վարժանքներ, «հետ են մղել փոքր չափերի կատերի հարձակումը»:

Նույն օրը, զորավարժության անցկացումից հետո, Պակիստանի ՌԾՈւ ռազմանավը լքել է Սև ծովի տարածքը:

Նշենք, որ Պակիստանը և Ռուսաստանը առաջին համատեղ զորավարժությունը՝ «Բարեկամություն – 2016», անցկացրել են միայն վերջերս՝ 2016թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը:

Նշենք, որ Պակիստանը հակամարտության մեջ է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր համարվող Հնդկաստանի հետ: Սակայն ռուսաստանյան փորձագետները նշում են, որ Պակիստանի հետ զորավարժությունների անցկացումը կարող է ուղերձ լինել Հնդկաստանին, ով վերջերս սկսել է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

Պակիստանի ՌԾՈւ «Ալամգիր» ֆրեգատը՝ Սև ծովում ՌԴ նավատորմի հետ վարժանքի ընթացքում

Պակիստանի ՌԾՈւ «Ալամգիր» ֆրեգատը՝ Սև ծովում ՌԴ նավատորմի հետ վարժանքի ընթացքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *