Բելգիան Թուրքիայով դուրս կբերի իր ռազմատեխնիկան Աֆղանստանից

Բելգիայի արտգործ նախարար Դիդյե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել թուրքական կառավարությանը Աֆղանստանից դուրս բերվող բելգիական ռազմական տեխնիկան տեղափոխելու համար Տրաբզոնի նավահանգիստը օգտագործելու թույլտվություն տալու համար:

Բելգիական ռազմատեխնիկայի դուրսբերումը նախատեսված է սկսել նոյեմբերի կեսից:

Հոկտեմբերի սկզբում Բելգիան Աֆղանստանից արդեն դուրս է բերել 150-հոգանոց ստորաբաժանում, որը հսկում էր Կաբուլի օդանավակայանը: Սակայն ևս 350 բելգիացի զինվորներ մնալու են Աֆղանստանում մինչև 2014 թ.։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *