Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին ժամը 17:00-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի կունենա ճեպազրույց, որի ընթացքում հոսպիտալի ներկայացուցիչը մանրամասներ կհաղորդի նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին:
Ճեպազրույցը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում լինել ժամը 16:50-ին: