[Լրացված] Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան. կա երկու զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող մեքենայի վթարի պատճառով զոհվել են վարորդ, պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, պայմանագրային զինծառայող, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

Վթարի ժամանակ պաշտպանության նախարարը մեքենայում չի եղել:

Դեպքը եղել է Գորիս քաղաքի մոտ՝ «Գոմեր» կոչվող տարածքում: Մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվել է ձորը:

ՀՀ պաշտպանության նախարարի վթարված մեքենան. լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ պաշտպանության նախարարի վթարված մեքենան. լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

[Լրացում] Դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ:

2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ զորամասերից մեկի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Մուսիկյանն իր վարած «ԼԵՔՍՈՒՍ LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» տեղափոխելու ճանապարհին:

Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

One response to “[Լրացված] Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան. կա երկու զոհ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *