Եվրոպական Airbus կոնցերնի արտադրության Ա-330 լիցքավորող ինքնաթիռը հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ռազմաօդային ուժերին նույն կարգի ինքնաթիռների մատակարարման մրցույթում` առաջ անցնելով ռուսական Իլ-78-ից: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Defense News հրատարակչությանը:
Ըստ Defense News-ի՝ Հնդկաստանը մտադիր է 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 6 հատ Ա-330 գնել: Միաժամանակ չի բացառվում, որ մեքենաների թիվը կարող է հասցնել 12-ի:
Սակայն ՌԴ ռազմակաարդյունաբերական համալիրին մոտ կագնած աղբյուրը հայտնել է, որ թե՛ Իլ-78-ի և թե՛ Մի-26-ի (հնդկական մրցույթում վերջինիս պարտվելու մասին հաղորդվել էր օրերս) վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն ՌԴ-ն Հնդկաստանից առայժմ չի ստացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հնդկաստանն առայժմ քննարկում է մրցույթի մասնակիցների առաջարկները և պաշտոնական որոշում դեռ չի կայացրել:
«Կարծում ենք, որ նման հայտարարությունները վաղաժամ են և չեն նպաստում Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը»,- ասել է ՌԴ ռազմակաարդյունաբերական համալիրին մոտ կագնած աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ Հնդկաստանը մրցույթ է անցկացրել հնդկական Ռազմաօդային ուժերին 10 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 126 կործանիչ տրամադրելու համար: Մրցույթում հաղթել է ֆրանսիական Dassault Rafale կործանիչը՝ առաջ անցնելով ռուսական ՄիԳ-35-ից և ամերիկյան Ֆ-16 ու Ֆ/Ա-18 կործանիչներից:
Ներկայումս Հնդկաստանն արդիականացնում է իր Ռազմաօդային ուժերը, որոնք ներառում են 130 միավոր (նախատեսված է դրանց թիվը հասցնել 270-ի) Սու-30ՄԿԻ կործանիչ և 70 միավոր ՄիԳ-29 ինքնաթիռ: Բացի դա Հնդկաստանի ՌՕՈՒ-երում հաշվվում է 51 միավոր Mirage 2000 ֆրանսիական կործանիչ և 200 միավոր ՄիԳ-21, որոնց կեսից ավելին առաջիկա տարիներին ենթակա է դուրսգրման կամ արդիականացման:
Հնդկական ՌՕՈՒ-երը նախատեսում են առաջիկայում ձեռք բերել 3,77 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 40 միավոր ռուսական Սու-30ՄԿԻ, իսկ հեռանկարում՝ 5-րդ սերնդի ոչ պակաս, քան 200 ինքնաթիռ, որոնց արտադրությունը համատեղ իրականացվում են Ռուսաստանն ու Հնդկաստանը:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121101/908532125.html