Դեկտեմբերի 8-9-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բեյթ օլ մողադաս», «Իմամ Հոսեին», «Աշուրա» գումարտակների 15 հազար զինծառայողների ներգրավվածությամբ զորավարժություն կանցկացվի Իրանի հարավային Բանդար Աբասում քաղաքում: Այս մասին դեկտեմբերի 6-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:
Զորավարժության առաջին օրը անցկացվելու են որոնողափրկարարական վարժանքներ, իսկ երկրորդ օրը խաղարկվելու են հարձակողական և պաշտպանողական գործողություններ:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ, (արխիվ)
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Բանդար Աբասում՝ ցամաքային և ջրային տարածքներում, զորավարժություն էին անցկացրել բանակի ռազմածովային ուժերը:
Իսկ ավելի վաղ` նոյեմբերին, ԻՀՊԿ «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 343 գումարտակի ներգրավմամբ խոշորամասշտաբ զորավարժություններ էին անցկացվել Իրանի 14 նահանգում: