Իրանի ՌԾՈւ-ն համալրվել է վերանորոգված նավաքարշով

Իրանի նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում վերանորոգումից հետ ջուրն է իջեցվել «Ռուդ է զարինե» նավաքարշ շոգենավը: Այս մասին դեկտեմբերի 6-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

«Ռուդ է զարինե» նավաքարշի  զանգվածը 430 տոննա է, երկարությունը` 32մ, լայնությունը` 8.5մ, բարձրությունը`11մ:

Նավաքարշ շոգենավ. Իրանի ԶՈւ

Նավաքարշ շոգենավ. Իրանի ԶՈւ

Նշենք, որ ավելի վաղ Իրանի բանակի ռազմածովային ուժեր համալրվեցին վերանորոգված «Խարք» ռազմանավով և օդային բարձիկով նավով, որն ունակ է թևավոր հրթիռ արձակելու:

«Խարք» ռազմանավը ունի 200 մետր երկարություն, 25  մետր լայնություն և 25 մետր բարձրություն: Նավի զանգվածը 33 հազար տոննա է, կարող է տեղափոխել 3 ուղղաթիռ և 500 զինծառայող:

Ռազմանավը արտադրել է բրիտանական Swan Hunter ընկերությունը 1977թ: Նավն Իրանին է մատակարարվել  1984թ.:

2011թ. «Խարք» նավը «Ալվանդ» նավի հետ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ  հատել է Սուեզի ջրանցքը:

Հավելենք, նաև արդեն ավարտին են մոտենում «Մոուջ» դասի ռազմանավերի 5-րդ նախագծի` «Սահանդ»  ականակրի կառուցման աշխատանքները:

One response to “Իրանի ՌԾՈւ-ն համալրվել է վերանորոգված նավաքարշով

  1. Pingback: Իրանը տեղական արտադրության օվկիանոսային հետազոտական նավ է շահագործման հանձնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *