Իրանի արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը երկրի արևմուտքում վնասազերծել են 3 հոգանոց ահաբեկչական խումբ: Այս մասին դեկտեմբերի 7-ին  հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարի տեղակալ Հոսեին Զոլֆաղարին: Փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Ահաբեկչական խումբը հայտնաբերվել է Իրան ներթափանցելու փորձի ժամանակ: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ահաբեկիչները «Իսլամական պետություն»  խմբավորման անդամ են եղել:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Հիշեցնենք, որ ավելի վաղ 4 հոգանոց ահաբեկչական խումբ էր վնասազերծվել Իրանի արևելքում:

Անվտանգության ուժերի  հետ բախման արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել էր, մյուս երեքը` ձերբակալվել: Ահաբեկիչներից առգրավվել էին նաև պայթուցիկ նյութեր:

Նշենք, որ 2016թ հունիսից Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:

Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:

Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել են «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալի: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից  տուժել է 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր):

Իրանի հյուսիս-արևմուտքում  ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:

Ստորև ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք վերջին շրջանում Իրանի անվտանգության ուժերի գործողություններն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների:

One response to “Իրանի արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

  1. Pingback: Իրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *